Սեպտեմբերի 27-ին Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի սկզբից անցել է երկու տարի։ Անցյալ տարվանից հայկական լրատվամիջոցները բացասական տեղեկություններ են հրապարակում Ղարաբաղում կռված հայ հրամանատարների մասին։

 

Շուշայում սպանված մարտիկներից մեկի մասին հոդվածում նշվում է, որ հրամանատարները թողել են իրենց զինվորներին ու փախել։

 

Հոդվածը պատրաստվել է ռազմական հարցերով հայտնի հայ փորձագետ Արամ Գևորգյանի հայտնաբերած փաստերի հիման վրա։

-«Կարենը «Ցոր»-ում էր ծառայում, հակատանկիստ էր։ Հադրութի, Ֆիզուլիիի, Դաշալթու մարտերին էր մասնակցել, իսկ վերջում ավտոմատը տվել են ձեռքն ու տեղափոխել Շուշա, որտեղ էլ ճանապարհին ընկել են շրջափակման մեջ։ Դասակի հրամանատարը՝ ոմն Հայկ Գևորգյան, զանգում է «Ցոր»-ի հրամանատարին ու խաբում, ասելով, իբր ողջ դասակը զոհվել է, ինքը մենակ է։ Հրամանատարն էլ ասում է՝ դե արի Խանքենդի։ Սա էլ գետով փախչում, գնում է Խանքենդի, այնինչն այդ նույն ժամանակ իր դասակից 4 զինվոր, Կարենն այդ թվում, դեռ ողջ են լինում։ Այդ զանգից որոշ ժամանակ անց նույն դասակից Եղիազարյան Հակոբն է զանգում ու «Ցոր»-ի հրամանատարից օգնություն խնդրում, որ իրենց դուրս բերեն այնտեղից։ Հրամանատարը զարմանում է, որ տղաներից դեռ ողջ մարդ կա, բայց այդպես էլ չեն կարողանում նրանց դուրս բերել Շուշայի մատույցներից։ Այնտեղ հասցնել կարողացել էին, դուրս բերել՝ ոչ... Կարենը, 3-4 տեղից վիրավոր վիճակում, առանց հրամանատարի և առանց օգնության մնալով, ինքնասպան է լինում»։

 

Հոդվածում պարզ է դառնում, որ Կարեն անունով զինվորի հետ ունեցած խնդիրը նույնն էր, ինչ Շուշայում ոչնչացված հարյուրավոր հայ մարտիկների ճակատագիրը՝ գլխատվել ու տեղում սպանվել։ Հայկական բանակը փախել է ինչպես Շուշայում, այնպես էլ բոլոր ուղղություններով։ Իրենց զինվորներին սպանելու հրամանատարների դասալքության մասին նոր փաստերը հնչում են հենց հայկական լրատվամիջոցներից։

 

-Ու արդեն 10 ամիս է նախաքննություն է ընթանում, պարզելու համար, թե այդ Հայկ Գևորգյանը մեղավո՞ր է զինվորներին լքելու ու կաշին փրկելու համար, թե՞ ոչ... ու դա էն դեպքում, երբ տղերքից մեկը զանգել է տուն և ասել, որ հրամանատարը թողել, փախել է իրենց։ Հարազատները զանգել են էդ հրամանատարին, ասել՝ հետ գնա էրեխեքի մոտ, դա էլ լացել ա, բա` չեմ կարա, ուշ ա... Կարենի հայրը դա էր ասում, ասում ա՝ մենք օրենքով են արդար դատի սպասում, բայց, եթե իրենք պետք ա սենց ջուր ծեծեն, մենք մեր հարցերը մեղավորների հետ մեր ձեռքերով կլուծենք։ Արթուրն էն ծնողներից ա, ով սթափ ա մտածում, գիտի ում է տվել իր որդուն ու գիտի, թե ումից էլ պետք ա պահանջի։ Վաղը պատերազմի սկսման 1 տարին ա։ Առ այսօր զինվորին թողած ու փախած և ոչ մի հրամանատար պատասխանատվության չի ենթարկվել։ Հա, ձևական քր.գործեր հարուցվել են, բայց ոչ ավելին...

 

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանի պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը խոստովանել էր, որ երկրում 10 հազարից ավելի դասալքված կա։ Նա լրագրողներին ասաց, որ «մենք ունենք 10000-ից ավելի հետախուզվող քաղաքացիներ, որոնք նույնպես խուսափել են ծառայությունից»։

 

Նշենք, որ դեռ 2020 թվականին նախագահ Իլհամ Ալիևը ժողովրդին ուղղված իր ուղերձում նշել էր, որ հայկական բանակում դասալիքների թիվն ավելի քան 10 հազար է.

 

«Ադրբեջանցի զինվորն ու սպան հերոսություն են ցուցաբերել. Սակայն հայկական բանակից դասալիքների թիվը գերազանցել է 10 հազարը։ Հիմա սա նորից ցույց է տալիս, թե ո՞ր բանակն է անպարտելի բանակը։ Ո՞ր բանակն է հերոս բանակը։ Հայկական բանակը, փաստորեն, այդ ավազակախումբը կարող էր պատերազմել միայն խաղաղ բնակչության ու անզեն մարդկանց դեմ»։