Թուրքիայի արտգործնախարարը խոսել է Հարավային Կովկասի մասին:

FaktYoxla.az-ը հայտնում է, որ այս թեմային նա անդրադարձել է NTV-ին տված հարցազրույցի ժամանակ։

«Թուրքիան անկեղծ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իր ցանկության մեջ, սակայն «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը Հայաստանում անընդունելի է: Ես դա չեմ կարող ընդունել: Հայաստանի հայտարարություններն այս հարցում նույնպես անկեղծ չեն, մենք որպես համարժեք պատասխան փակեցինք օդային տարածքը, անհրաժեշտության դեպքում կարող ենք այլ քայլեր ձեռնարկել։ Ադրբեջանը հանդես էր եկել խաղաղության պայմանագրի առաջարկով։ Դա կոնկրետ քայլ է։ Բայց Հայաստանը չի դադարում լարել իրավիճակը» - ասել է նա։

«Մենք փակել ենք օդային տարածքը Հայաստանից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար: Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ սադրանքները շարունակվում են Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ: Եթե նրանք չդադարեն դա անել, մենք այլ միջոցներ կձեռնարկենք», - հավելել է նա:

Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանը չի կարող ընդունել ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունը: Թուրքիայի արտգործնախարարը քննադատել է մաև Եվրամիությանը: