Որպես Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ՝ Հայաստանը պարտավոր է և իրավական պատասխանատվություն կրել բոլոր պատերազմական հանցագործներին, ովքեր լուրջ հանցագործություններ են կատարել Ադրբեջանի խաղաղ բնակչության դեմ։
Caliber.Az-ը հայտնում է, որ այս մասին սոցցանցերում գրել է նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Արդեն 4 տարի է անցել Հայաստանի զինված ուժերի կողմից «Սմերչ» հրթիռներով կասետային զինամթերքով Բարդա քաղաքը և շրջակա գյուղերը ռմբակոծելուց։ Արդյունքում զոհվել է մոտ 30 խաղաղ բնակիչ, ավելի քան 100 մարդ ծանր վիրավորվել է։ Հայաստանի Հանրապետությունը, որպես ՄՔԴ անդամ, ունի պարտավորություն և իրավական պատասխանատվություն՝ պատասխանատվության ենթարկելու բոլոր պատերազմական հանցագործներին, ովքեր այս և այլ ծանր հանցագործություններ են կատարել Ադրբեջանի խաղաղ բնակչության դեմ»,- նշել է նա։